HireFT
Browse JobsHow it worksPricingAboutSuccess Stories
    Back to jobs
    ID

    ID Bank

    Banking

    Կոմիսիոն բիզնեսի բաժնի անհատական մենեջեր

    Yerevan, ArmeniaOn-SiteFull-timePosted 1mo ago
    All ID Bank jobs

    Job description

    «ԱյԴի Բանկ» ՓԲԸ- ն փնտրում է փորձառու և մոտիվացված թեկնածուի, ով կմիանա բանկին որպես Կոմիսիոն բիզնեսի բաժնի  անհատական մենեջեր, ստորև ներկայացված պարտականությունները կատարելու նպատակով։

    ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    • Կորպորատիվ հաճախորդների ներգրավում,
    • Կորպորատիվ պրոդուկտների մասով վաճառքների իրականացում, մասնավորապես՝ բիզնես օվերդրաֆտի, ՊՈՍ”/“Վ-ՊՈՍ” վճարային համակարգերի, աշխատավարձային պրոդուկների, թվային ապառիկ և այլն
    • Բանկի այլ պրոդուկտների վաճառքների իրականացում,
    • Կորպորատիվ հաճախորդների ներգրավման տվյալների բազաների վարում,
    • Կորպորատիվ հաճախորդների պորտֆելի սպասարկում, խորհրդատվության տրամադրում, գործնական հարաբերությունների ստեղծում և զարգացում։
    • Հաճախորդներից  ֆինանսական տվյալների, իրավաբանական փաթեթի այլ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում ամփոփում։
    • Տվյալ հաճախորդի մասով բոլոր պրոդուկտների ստացվելիք եկամտաբերության հաշվարկի իրականացում։
    • Հաճախորդների համար առավել/նվազ բարենպաստ՝ արտոնյալ պայմանների հաստատման գործընթացի իրականացում (նոր սակագին, և այլն),
    • Համաձայն ներքին իրավական ակտերի, իր իրավասությունների շրջանակներում, ՀՀ պետ ռեգիստրից, Վարկային բյուրոյից և այլ իրավասու մարմիններից հարցումների իրականացում ։

    ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

    • Բարձրագույն մասնագիտական կրթություն
    • Նվազագույնը 1-2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
    • Անգլերեն, ռուսերեն, հայերեն լեզուների լավ իմացություն
    • Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն
    • Բանկային օրենսդրության իմացություն
    • Համակարգչային գիտելիքներ – Excel -ի լավ իմացություն, LS Bank ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
    • Հաղորդակցման հմտություններ
    • Խաչաձև վաճառքի հմտություններ
    • Վերլուծական հմտություններ
    • Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում
    • Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
    • Մանրուքների նկատմամբ ուշադրություն
    • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
    • Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
    • Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
    • Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

    ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

    Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման  ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

    ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

    «ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
    ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը
    https://www.idbank.am/։

    Job details are sourced from the employer's original posting.

    Open job posting
    ID

    About the company

    ID Bank

    ID Bank is a financial institution.

    View all ID Bank jobs
    Industry
    Banking
    Open roles
    33

    Interested in this role?

    Apply with HireFT

    Free to start — no card required.

    Your fit

    How well do you match?

    Sign in to see how your résumé lines up with this role.