HireFT
Browse JobsHow it worksPricingAboutSuccess Stories
    Back to jobs
    ID

    ID Bank

    Banking

    Վաճառքների մենեջեր

    Yerevan, ArmeniaOn-SiteFull-timePosted 1w ago
    All ID Bank jobs

    Job description

    «ԱյԴի Բանկ» ՓԲԸ- ն փնտրում է փորձառու և մոտիվացված թեկնածուի, ով կմիանա բանկին որպես Վաճառքների մենեջեր, ստորև ներկայացված պարտականությունները կատարելու նպատակով։

    ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
    ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    • Բանկի իրավաբանական անձ հաճախորդների հետ աշխատավարձային նախագծի շրջանակներում աշխատանքների կազմակերպում, առանձնացված որոշակի ընկերությունների աշխատակիցների  հետ աշխատանքների պատասխանատու,
    • Բանկի ֆիզիկական անձ հաճախորդներին վաճառվող պրոդուկտների/բանկային ծառայությունների ծավալների ավելացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում,
    • Պոտենցիալ հաճախորդների համար վաճառքի վերաբերյալ շնորհանդեսների կազմակերպում,
    • Աշխատավարձային նախագծերի մոնիթորինգ,
    • Աշխատավարձային նախագծի շրջանակներում քարտերի պատվիրման պրոցեսի կազմակերպում , վերահսկողություն,
    • Աշխատավարձային նախագծի շրջանակներում պատվիրված քարտերի տրամադրման պրոցեսի կազմակերպում և իրականացում  Բանկի տարածքից դուրս,
    • Խաչաձև վաճառքներ,
    • Վաճառքների նոր սխեմաների և գործիքների նախաձեռնում, կիրառում,
    • Վաճառքի ցուցանիշների ամփոփում և հաշվետվությունների ներկայացում:

    ՊԱՀԱՆՋՎՈՂ 
    ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ 

    • Բարձրագույն կրթություն,
    • Բանկային համակարգում աշխատանքային փորձը կդիտվի առավելություն,
    • Բանկային գործունեության, բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն,
    • Բանկային օրենսդրության իմացություն,
    • Մարքեթինգի բավարար իմացություն,
    • MS Office ծրագրային փաթեթի լավ իմացություն, հատկապես PowerPoint,
    • Նախաձեռնողականություն և ինքնուրույնություն,
    • Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց, անգլերենի՝ լավ իմացություն,
    • Հաղորդակցման հմտություններ,
    • Կազմակերպչական հմտություններ,
    • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ,
    • Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
    • Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն։

    ԼՐԱՑՈՒՑԻՉ
    ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

    Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման  ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

    ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

    «ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
    ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://www.idbank.am/։

    Job details are sourced from the employer's original posting.

    Open job posting
    ID

    About the company

    ID Bank

    ID Bank is a financial institution.

    View all ID Bank jobs
    Industry
    Banking
    Open roles
    33

    Interested in this role?

    Apply with HireFT

    Free to start — no card required.

    Your fit

    How well do you match?

    Sign in to see how your résumé lines up with this role.