HireFT
Browse JobsHow it worksPricingAboutSuccess Stories
    Back to jobs
    ID

    ID Bank

    Banking

    Բիզնես գործընթացների կառավարման բաժնի ղեկավար

    Yerevan, ArmeniaOn-SiteFull-timePosted 1mo ago
    All ID Bank jobs

    Job description

    «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է փորձառու թեկնածուի ստորև ներկայացված պարտականությունները կատարելու նպատակով․

    • Բաժնի աշխատանքների կազմակերպում, վերահսկում։
    • Բաժնի աշխատակիցների կողմից իրականացվող գործընթացների ուսումնասիրությունների վերլուծություն, գնահատում։
    •  Բանկում գործող բիզնես գործընթացների բարելավման ուղղությամբ Բանկի տարբեր ստորաբաժանումների կողմից նախաձեռնված նախագծերի հավաքագրում, համապատասխան նյութերի պատրաստում, Բանկում գործող համապատասխան կոմիտեներին դրանց ներկայացման համակարգում։
    • Բանկում իրականացվող գործընթացներում թերությունների և խնդիրների բացահայտում և դրանց վերացմանն ու օպտիմալացմանն ուղղված միջոցառումների առաջարկների ներկայացում։
    • Բիզնես գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակում և ներդրում։
    • Այլ ստորաբաժանումների կողմից նոր կամ փոփոխման ներկայացվող գործընթացների ուսումնասիրություն և դրանց գծով դիրքորոշման ներկայացում, ներգրավվածություն։
    • Բիզնես գործընթացների թվայնացմանն ուղղված նախագծերի շրջանակներում գործընթացների ուսումնասիրություն և առաջարկների ներկայացում։
    • Ներդրված փոփոխութունների և բարելավումների պրակտիկ կիրառման մոնիթորինգի կազմակերպում, վերլուծություն։

    Անհրաժեշտ հմտություններ՝

    • Բարձրագույն կրթություն տնտեսագիտական կամ հարակից ոլորտում,
    • Առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում, որից առնվազն 3 տարվա փորձ ղեկավար հաստիքում։
    • Ղեկավարման հմտություններ,
    • Կոնֆլիկտների կառավարում,
    • Հաղորդակցման հմտություններ,
    • Միջանձնային հարաբերությունների կարևորում, թիմային մտածողություն, միկրոմենեջմենթի բացակայություն, օբյեկտիվություն
    • Համակարգչային գիտելիքներ (MS office, PowerPoint, LSoft)
    • Լեզուների իմացություն (Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն)
    • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն,
    • Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
    • Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն
    • Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

    ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

    Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման  ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

    ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

    «ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
    ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը / https://idbank.am/
    /։

    Job details are sourced from the employer's original posting.

    Open job posting
    ID

    About the company

    ID Bank

    ID Bank is a financial institution.

    View all ID Bank jobs
    Industry
    Banking
    Open roles
    33

    Interested in this role?

    Apply with HireFT

    Free to start — no card required.

    Your fit

    How well do you match?

    Sign in to see how your résumé lines up with this role.