HireFT
Browse JobsHow it worksPricingAboutSuccess Stories
    Back to jobs
    ID

    ID Bank

    Banking

    Կոնտակտային կենտրոնի մասնագետ, ք․ Գյումրի

    Yerevan, ArmeniaOn-SiteFull-timePosted 1mo ago
    All ID Bank jobs

    Job description

    «ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է մոտիվացված թեկնածուի Կոնտակտային կենտրոնի Ֆիզիկական հաճախորդների սպասարկման բաժին Մասնագետի հաստիքը զբաղեցնելու համար, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար:

    ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    • Ֆիզիկական անձ հաճախորդների կողմից ստացված քարտերի բացման, բլոկավորման, ապաբլոկավորման, քարտերի փակման, վերաթողարկման և տվյալների փոփոխման դիմումների ընդունում,
    • Հեռախոսազանգի միջոցով ֆիզիկական անձ հաճախորդներին տեղեկատվության տրամադրում,
    • Մուտքային-ելքային զանգերի սպասարկում, գրավոր հաղորդակցման  միջոցով հաճախորդների սպասարկում, հաճախորդների հետ տեսազանգի իրականացում, տեսազանգի հիման վրա հաճախորդի տվյալների փոփոխության դիմումների ընդունում  և տեղեկատվության տրամադրում,
    • Հեռահար հաղորդակցման ուղիներով ստացված հետադարձ զանգերի պատվերների կատարում,
    • Արագ դրամական փոխանցման համակարգերի միջոցով ուղարկված գումարների փոխանցում հաճախորդների հաշիվներին և հաստատում,
    • Բանկի հեռահար ուղիներով հաճախորդների սպասարկում ԿԿ-ի գործունեությունը կարգավորող ներքին իրավական ակտերի գործառույթների շրջանակներում,
    • Բանկի կողմից սահմանված անհատական և թիմային կատարողականների ապահովում։

    ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

    • Բարձրագույն կրթություն (կդիտարկվեն նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողները),
    • Ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն,
    • Համապատասխան փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
    • Համակարգչային գիտելիքներ, 
    • Հաղորդակցվելու և թիմում աշխատելու հմտություններ, 
    • Բանակցելու և խնդիրներ լուծելու հմտություններ, 
    • Ճշտապահություն և պատասխանատվության զգացում,
    • Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն,
    • Կազմակերպչական հմտություններ:

    ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

    Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

    ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

    «ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
    ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական
    թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://www.idbank.am/

    Job details are sourced from the employer's original posting.

    Open job posting
    ID

    About the company

    ID Bank

    ID Bank is a financial institution.

    View all ID Bank jobs
    Industry
    Banking
    Open roles
    33

    Interested in this role?

    Apply with HireFT

    Free to start — no card required.

    Your fit

    How well do you match?

    Sign in to see how your résumé lines up with this role.