HireFT
Browse JobsHow it worksPricingAboutSuccess Stories
    Back to jobs
    ID

    ID Bank

    Banking

    Ոսկերիչ-գնահատող, «Շենգավիթ» մասնաճյուղ

    Yerevan, ArmeniaOn-SiteFull-timePosted 1mo ago
    All ID Bank jobs

    Job description

    ԱյԴի Բանկը փնտրում է փորձառու թեկնածուի ստորև ներկայացված պարտականություններն իրականացնելու համար։

    ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    • Գրավի առարկա ոսկյա իրերի պատշաճ ձևով ստուգում, գնահատում համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի պահանջների,
    • Գնահատման արդյունքների մասին համապատասխան գնահատման ակտի կազմում,
    • Ոսկու և թանկարժեք զարդերի շուկայում տեղի ունեցող փոփոխությունների և զարգացումների ուսումնասիրում,
    • Աշխատանք ժամկետանց հաճախորդների հետ։

    ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

    • Ոսկերչության մասնագիտացմամբ միջին մասնագիտական կրթություն,
    • Համապատասխան փորձ ոսկերչության ոլորտում,
    • Ոսկու հարգերի, թանկարժեք քարերի և զարդերի գնահատման մեթոդների և ճանաչելիության չափանիշների իմացություն,
    • Ազնվություն և անաչառություն,
    • Բծախնդրություն,
    • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է,
    • Հաճախորդ ներգրավելու ունակություն,
    • Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն,
    • Արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն:

    ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

    Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

    ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

    «ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։

    ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը  https://www.idbank.am/

    Job details are sourced from the employer's original posting.

    Open job posting
    ID

    About the company

    ID Bank

    ID Bank is a financial institution.

    View all ID Bank jobs
    Industry
    Banking
    Open roles
    33

    Interested in this role?

    Apply with HireFT

    Free to start — no card required.

    Your fit

    How well do you match?

    Sign in to see how your résumé lines up with this role.