HireFT
Browse JobsHow it worksPricingSuccess Stories
    Back to jobs
    ID

    ID Bank

    Banking

    Սպասարկման որակի կառավարման բաժնի մասնագետ

    Yerevan, ArmeniaOn-SiteFull-timePosted 1mo ago
    All ID Bank jobs

    Job description

    «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով կմիանա թիմին որպես Սպասարկման որակի կառավարման բաժնի մասնագետ։

    ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    • Սպասարկման որակի ապահովման նպատակով բանկի՝ հաճախորդ սպասարկող աշխատակիցնեորի սպասարկման մշտադիտարկում, սպասարկման ստանդարտների մշակում և զարգացում,
    • Բանկի մասնաճյուղերի, զանգերի կենտրոնի, թվային հարթակի սպասարկմամբ զբաղվող աշխատակիցների հետ կոմունիկացիայի պահպանում՝ աշխատանքային գործընթացում առաջացած խնդիրների և խոչընդոտների, հաճախորդների կարիքների բացահայտման նպատակով,
    • Մասնաճյուղային ցանցի կողմից մատուցվող ծառայությունների առցանց վերլուծություն, սպասարկման որակի դիտարկում (տեսանկարահանման և ձայնալսման համակարգերի միջոցով) և գնահատում  բանկի կողմից սահմանված ստանդարտների համապատասխան,
    • Զանգերի կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների ուսումնասիրություն, սպասարկման դիտարկում (հեռախոսազանգ և գրավոր հաղորդակցում) և բանկի կողմից սահմանված ստանդարտների համապատասխան գնահատում,
    • Պրեմիում բանկային ծառայությունների վարչության և կորպորատիվ հաճախորդների սպասարկման մասնագետների կողմից մատուցվող ծառայությունների առցանց վերլուծություն,  սպասարկման դիտարկում և գնահատում (տեսանկարահանման և ձայնալսման համակարգերի միջոցով) բանկի կողմից սահմանաված ստանդարտների համապատասխան,
    • Թվային հարթակների միջոցով (IDram և IDBank հավելված, Idbanking հարթակ, բանկի կայք և այլն) մատուցվող ծառայությունների ուսումնասիրություն, սպասարկման դիտարկում,
    • Աշխատակիցների և հաճախորդների կողմից ստացված առաջարկությունների/ բողոքների ուսումնասիրություն, դրանց հիման վրա գործընթացների բարելավում,
    • Հաճախորդների հետ հեռախոսազանգի միջոցով հետադարձ կապի ապահովում, վերջիններիս մոտ սպասարկման որակի հետ կապված խնդիրների վերհանում, լուծման հնարավոր տարբերակների առաջարկում,
    • Կատարված ուսումնասիրությունների և դիտարկումների արդյունքում վերհանված խնդիրների լուծման նպատակով առաջարկների կազմում, շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցում և ներկայացում,
    • Սպասարկման հիմնական ցուցանիշների մշտական դիտարկում, հաշվետվությունների կազմում, տվյալների վերլուծություն,
    • Սպասարկման որակի բարելավման առաջարկների և իրականացված գործողությունների վերաբերյալ պարբերական հաշվետվությունների կազմում,
    • Անմիջական կամ վերադաս ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների կատարում։

    ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

    • Բարձրագույն կրթություն կամ ավարտական կուրսի ուսանողներ
    • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
    • Բանկային պրոդուկտների և ծառայությունների ընդհանուր իմացություն
    • Բանկային օրենսդրության ընդհանուր իմացություն
    • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուներով անհրաժեշտ տեղեկատվություն որոնելու հմտություն
    • Հաղորդակցման և ներկայացման հմտություններ
    • Կազմակերպչական հմտություններ
    • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
    • Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն
    • Մանրուքների նկատմամբ մեծ ուշադրություն
    • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
    • Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
    • Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
    • Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

    ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

    Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

    ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

    «ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի        4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
    ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը  https://idbank.am/

    Job details are sourced from the employer's original posting.

    Open job posting
    ID

    About the company

    ID Bank

    ID Bank is a financial institution.

    View all ID Bank jobs
    Industry
    Banking
    Open roles
    28

    Interested in this role?

    Apply with HireFT

    Free to start — no card required.

    Your fit

    How well do you match?

    Sign in to see how your résumé lines up with this role.