HireFT
Browse JobsHow it worksPricingAboutSuccess Stories
    Back to jobs
    ID

    Idb

    Banking

    Քոփիրայթեր

    Yerevan, ArmeniaOn-SiteFull-timePosted 1mo ago
    All Idb jobs

    Job description

    «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է ստեղծագործ արարչի, ով իր հերթին փնտրում է մտքերն իրագործելու երազանքի հարթակը։ Ընտրված թեկնածուն կմիանա Մարքեթինգի բաժնին, որպես քոփիրայթեր։

    ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    • Գովազդային արշավների կարգախոսների, նկարագրությունների, տեղեկատվական տեքստերի մշակում և արդեն առկա այլ նյութերի մշակում և/կամ խմբագրում,
    • Սոց․ մեդիայի հրապարակումների տեքստերի մշակում և/կամ խմբագրում,
    • Հաճախորդների, գործընկերների համար նախատեսված հաղորդագրությունների տեքստերի մշակում ,
    • Վիդեոհոլովակների սցենարային նկարագրությունների հավաքագրում և/կամ խմբագրում,
    • Գովազդային արշավների կոնցեպտների գեներացում ,
    • Գովազդային տեքստերի մշակում

    ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

    • Նվազագույնը 3 տարվա քոփիրայթերի աշխատանքային փորձ՝ մարքեթինգի կամ հարակից բնագավառում,
    • Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն ,
    • MS Office փաթեթին տիրապետելու կարողություն,
    • Ճշտապահություն և պատասխանատվության զգացում,
    • Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում,
    • Միաժամանակ մի քանի նախագծերի վրա աշխատելու կարողություն,
    • Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն,
    • Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
    • Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
    • Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում։

    ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

    Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

    ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

    «ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։
    «ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորար Բանկ՝  ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ https://www.idbank.am/:

    Job details are sourced from the employer's original posting.

    Open job posting
    ID

    About the company

    Idb

    IDB is a digital bank that offers a range of financial services.

    View all Idb jobs
    Industry
    Banking
    Open roles
    11

    Interested in this role?

    Apply with HireFT

    Free to start — no card required.

    Your fit

    How well do you match?

    Sign in to see how your résumé lines up with this role.