HireFT
Browse JobsHow it worksPricingAboutSuccess Stories
    Back to jobs
    ID

    Idb

    Banking

    Տեխնոլոգիաների և թվային ռիսկերի բաժնի ղեկավար

    Yerevan, ArmeniaOn-SiteFull-timePosted 1mo ago
    All Idb jobs

    Job description

            «ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է փորձառու և հմուտ թեկնածուի, ով կմիանա Բանկին որպես  Տեխնոլոգիաների և թվային ռիսկերի բաժնի ղեկավար ՝ ստորև պարտականությունները կատարելու նպատակով:

    ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    • Ղեկավարում և կազմակերպում է Բաժնի ընթացիկ գործունեությունը՝ ապահովելով առաջադրանքների պլանավորումը, բաշխումը, կատարման հսկողությունը և աշխատակիցների մասնագիտական զարգացումը
    • Կազմակերպում և համակարգում է Բանկի տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային ծառայությունների հետ կապված ռիսկերի նույնականացման, գնահատման և մշտադիտարկման գործընթացը։
    • Ապահովում է տեխնոլոգիական միջադեպերի (խափանումներ, ընդհատումներ) ռիսկային վերլուծությունը, արմատական պատճառների բացահայտումը և ուղղիչ ու կանխարգելիչ միջոցառումների կատարման մշտադիտարկումը։
    • Իրականացնում է նոր տեխնոլոգիաների, թվային պրոդուկտների, տեղեկատվական համակարգերի և երրորդ կողմերի (մատակարարների) ռիսկերի գնահատումը՝ մինչև դրանց ներդրումը, ինչպես նաև մասնակցում է ռիսկերի նվազեցման միջոցառումների մշակմանը։
    • Իրականացնում է թողարկումների (ռելիզների) և փոփոխությունների ռիսկերի գնահատումը՝ մինչև դրանց արտադրական միջավայրում ներդրումը, ինչպես նաև մշտադիտարկում է թողարկումներից հետո ի հայտ եկած խնդիրներն ու դրանց ռիսկային ազդեցությունը։
    • Պատասխանատու է Բանկի գործունեության անընդհատության (BCP) և ճգնաժամային կառավարման (DR) գործառույթների համար՝ ապահովելով անընդհատության ու աղետների վերականգնման պլանների մշակումը, արդիականացումը, պարբերական թեստավորումը և ճգնաժամային իրավիճակներում գործողությունների համակարգումը։
    • Գնահատում է տեղեկատվական համակարգերում և թվային գործընթացներում ներդրված հսկողության մեխանիզմների արդյունավետությունը և ներկայացնում դրանց բարելավմանն ուղղված առաջարկություններ։
    • Մասնակցում է տեխնոլոգիական և թվային ռիսկերի կառավարման ոլորտը կանոնակարգող ներքին իրավական ակտերի (քաղաքականություններ, ընթացակարգեր) մշակմանն ու պարբերական վերանայմանը։
    • Պատրաստում և ներկայացնում է տեխնոլոգիական ու թվային ռիսկերի վերաբերյալ պարբերական և պահանջվող հաշվետվություններ Բանկի ղեկավարությանը, ներքին և արտաքին շահագրգիռ կողմերին, ինչպես նաև համագործակցում է ՏՏ և տեղեկատվական անվտանգության ստորաբաժանումների հետ՝ կազմակերպելով աշխատակիցների իրազեկմանն ուղղված միջոցառումներ։

    ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

    • Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների, բանկային գործի, մաթեմատիկայի կամ հարակից ոլորտում
    • ՀՀ ԿԲ նորմատիվ ակտերի, ինչպես նաև ՏՏ և թվային ռիսկերի կառավարման միջազգային ստանդարտների ու լավագույն փորձի իմացություն
    • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ՏՏ, ՏՏ ճարտարապետության, տեղեկատվական անվտանգության կամ ֆինանսաբանկային ոլորտում,
    • Տեխնոլոգիական/թվային ռիսկերի կառավարման ուղղությամբ և ղեկավար աշխատանքի փորձ
    • Համակարգչային գիտելիքներ և տվյալների վերլուծության գործիքների իմացություն
    • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
    • Հաղորդակցման և ներկայացման հմտություններ, տարբեր ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն
    • Թիմի կառավարման, առաջադրանքների պլանավորման ու բաշխման և աշխատակիցների զարգացման հմտություններ
    • Վերլուծական մտածողություն, խնդիրների արագ և արդյունավետ լուծման, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
    • Խնդիրների արագ ու արդյունավետ լուծման կարողություններ
    • Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
    • Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

    ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

    Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

    ԴԻՄԵԼՈՒ
    ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

    Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հղումով ։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։

    ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

    «ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
    ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը  https://www.idbank.am/

    Job details are sourced from the employer's original posting.

    Open job posting
    ID

    About the company

    Idb

    IDB is a digital bank that offers a range of financial services.

    View all Idb jobs
    Industry
    Banking
    Open roles
    11

    Interested in this role?

    Apply with HireFT

    Free to start — no card required.

    Your fit

    How well do you match?

    Sign in to see how your résumé lines up with this role.