HireFT
Browse JobsHow it worksPricingAboutSuccess Stories
    Back to jobs
    ID

    Idb

    Banking

    Փոխանցումների և վճարահաշվարկային գործառնությունների բաժնի գլխավոր մասնագետ/ SWIFT փոխանցումներ

    Yerevan, ArmeniaOn-SiteFull-timePosted 1mo ago
    All Idb jobs

    Job description

    ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Փոխանցումների և վճարահաշվարկային գործառնությունների բաժնի առաջատար մասնագետի ստորև գործառնությունների կիրականացման նպատակով․

    ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    • Ստուգել և հաստատել մասնաճյուղերից և հեռահար սպասարկման համակարգերից մուտքագրված միջազգային փոխանցումները ԳՕ համակարգում՝ Բանկի ներքին ընթացակարգերի, թղթակից բանկերի, ISO 20022 և այլ կիրառելի միջազգային վճարային ստանդարտների, ինչպես նաև գործող կարգավորող պահանջների համապատասխան։
    • Մասնակցել ISO 20022, SWIFT և այլ միջազգային վճարային նախագծերի ներդրման և թեստավորման աշխատանքներին:
    • Իրականացնել մերժված, վերադարձված, կասեցված կամ լրացուցիչ ճշտում պահանջող փոխանցումների հետ կապված գործառնական աշխատանքները և ապահովել դրանց ժամանակին կարգավորումը։
    • Իրականացնել հաճախորդների միջազգային փոխանցումների երթուղավորումը՝ համաձայն Բանկում սահմանված կանոնների և ներքին ընթացակարգերի։
    • Իրականացնել միջազգային փոխանցումների ընթացքի գործառնական մշտադիտարկում։
    • Իրականացնել գործառնական հաղորդակցություն թղթակից բանկերի և Բանկի համապատասխան ստորաբաժանումների հետ՝ միջազգային փոխանցումների շրջանակում առաջացող հարցերի կարգավորման նպատակով։
    • Մասնակցել միջազգային փոխանցումների գործընթացների վերաբերյալ ներքին ուսուցումների կազմակերպմանը և անցկացմանը։
    • Ապահովել միջազգային փոխանցումների մշակման ընթացքում սահմանված գործառնական ընթացակարգերի պահպանումը։
    • Մասնակցել միջազգային փոխանցումների իրականացման գործընթացների վերլուծությանը, պատրաստել համապատասխան հաշվետվություններ և առաջարկություններ գործընթացների արդյունավետության բարձրացման նպատակով։

    ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

    • Բարձրագույն կրթություն
    • Բանկային համակարգի նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ
    • Ռուսերեն և անգլերեն լեզվի լավ իմացություն
    • SWIFT Alliance համակարգի հետ աշխատանքի փորձառություն, SWIFT MT և ISO 20022 հաղորդագրությունների գերազանց տիրապետում
    • Միջազգային վճարումների գործընթացների և միջազգային վճարային ստանդարտների իմացություն
    • Միջազգային փոխանցումների հետաքննությունների (Investigations) կիրառման փորձ
    • LSBank և այլ բանկային տեղեկատվական համակարգերի հետ աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն
    • Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն
    • Բանկային օրենսդրության իմացություն
    • Հաղորդակցման գերազանց հմտություններ
    • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
    • Մանրուքների նկատմամբ ուշադրություն
    • Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

    ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

    Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

    Job details are sourced from the employer's original posting.

    Open job posting
    ID

    About the company

    Idb

    IDB is a digital bank that offers a range of financial services.

    View all Idb jobs
    Industry
    Banking
    Open roles
    11

    Interested in this role?

    Apply with HireFT

    Free to start — no card required.

    Your fit

    How well do you match?

    Sign in to see how your résumé lines up with this role.